Հուլիսի 13-ի երեկոյան 72 տարեկան հասակում կյանքից հեռացել է նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին:
Լուսիկ Ագուլեցին ծնվել է Նախիջևանի Ագուլիս քաղաքում 1946 թվականին։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։