Ավելի քան 30 ուղևորների ականջներից արյունահոսություն է սկսվել Խորվաթիայից թռչող ինքնաթիռի խցիկում ճնշման կորստի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նրանք հոսպիտալացվել և անհրաժեշտ օգնություն են ստացել Գերմանիայի հիվանդանոցներից մեկում: Դուբլինից Զադար թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում:
Ավիաընկերությունը հայտարարել է, որ թթվածնի դիմակներն առկա են եղել, և անձնակազմը վերահսկողություն է իրականացրել:
Ուղևորներից մեկը ինքնաթիռի խցիկից լուսանկար է հրապարակել «Թվիթեր»-ում: