ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում, ուր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանն սոցցանցի ի էջում նոր տեղեկություն է հաղորդել այս առնչությամբ: Այն ներկյացանում ենք ստորև.
«19:27 ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներն այս պահին փորձում են ճանապարհ բացել Ամենայն Հայոց Հայրապետի համար։
Նախաձեռնության անդամները, որ փակել են ճանապարհը, շարունակում են վիրավորանքներ և մեղադրանքներ հնչեցնել Նորին Սրբության հասցեին»։
Ավելի ուշ Տեր Վահրամ Մելիքյանը հայտնեց. «Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»։