
Հուլիսի 14-ին, ժամը 17:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի «Շոռաքյանդ» կոչվող հատվածում երեխան ջրահեղձվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները Նորամարգ գյուղի վերջնամասում Մեծամոր գետից դուրս են բերել Հ. Կ.-ի (2001 թ.) դին: