Հայաստանում պետական մակարդակով կադրային բանկ է ստեղծվելու, որը կլինի օնլայն հարթակ իր ներքին ֆիլտրերով, որտեղ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հավակնություններ ներկայացնել պետական կառավարման համակարգում աշխատանքի անցնելուն:
Ուղիղ եթերով պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկայում մենք պետք է կարողանանք իրագործել կադրային հեղափոխություն, որը նոր ավյուն կբերի ՀՀ պետական կառավարման համակարգին և հանրությանը»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով`այսօր Հայաստանում կան ոլորտներ, որտեղ բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, և դրանցից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է։
«Ես հրավիրում եմ բոլորին, երիտասարդությանը, այս թափուր աշխատատեղերը զբաղեցնելու հայտ ներկայացնել: Աշխատատեղերի խնդիրը լուրջ խնդիր է և մի քանի շղթայական գործողություն պետք է տեղի ունենա և մենք հետևողականորեն այդ գործողությունները կանենք»,-հավելեց վարչապետը: