Խնդիրը պետք է Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում լինի. Նիկոլ Փաշինյանը՝ հասարակական տրանսպորտի խնդիրների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում պետք է լինեն հասարակական տրանսպորտի խնդիրները: Այս մասին սոցցանցի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ, պատասխանելով տրվող հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ծանր զգացողություններ եմ ունենում, երբ տեսնում եմ Երևանում կռացած երթևեկող մեր հայրենակիցներին: Այդ «հուսահատության գազելները» Երևանում, ցավոք, շարունակում են գործել: Այդ խնդիրը պետք է Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում լինի: Իհարկե, նաև մարզային տրանսպորտային ցանցը նորացնելու ծրագրեր ենք մշակում կառավարությունում: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ընթացքի մեջ են միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները»,- ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ լրջագույն խնդիրներ են առաջանում այն դեպքերում, երբ տվյալ երթուղին սպասարկում է անհատը: «Երբ որևէ անհատ անվճար երթևեկություն է ապահովում, հարց է առաջանում՝ եթե նա մի օր սննկանա, կամ որոշի այլ կերպ ծախսել գումարները, այսինքն դա նշանակո՞ւմ է, որ քաղաքը մնալու է առանց տրանսպորտի: Հարցը պետք է որոշակի տնտեսական ռելսերի վրա դրվի», – նշեց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ խնդիրը մեկ օրում չի լուծվի, դրա համար ժամանակ է հարկավոր:




Լրահոս