Աբսուրդ է, որ Հայաստանի առողջարանային կենտրոններից մեկի տարածքում հանքարդյունաբերություն ձևավորվի. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակով: Ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանելով տրվող հարցերին՝ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ խնդրին լուծում ի վերջո կգտնվի:

«Եթե Ամուլսարի գործընթացը սկսվեր իմ վարչապետ դառնալուց հետո, ես, միանշանակ, դեմ կարտահայտվեի: Ես թույլ չէի տա, որ այդ ծրագիրը սկսվեր ոչ թե նրա համար, որ կարծում եմ, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի, այլ նրա համար, որ կարծում եմ՝ աբսուրդ է, որ Հայաստանի առողջարանային կենտրոններից մեկի տարածքում հանքարդյունաբերություն ձևավորվի, ինչպիսին էլ այն լինի»,-ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով` կա նաև երկրորդ խնդիր՝ ՀՀ կառավարությունը որևէ գործողություն չի կարող իրականացնել, եթե չունի դրա համար դե յուրե հիմնավորում:




Լրահոս