ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն ավանդաբար նշում է իր մասնագիտական տոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական դիվերսիֆիկացված ընկերությունների միջազգային խումբը («ԳՊՄ» կամ «Ընկերություն») կազմակերպել էր տոնական մի շարք միջոցառումներ` «Լեռնագործի և մետաղագործի» մասնագիտական տոնի առթիվ։

Հուլիսի 13-14-ը Վարդենիս, Արարատ և Ագարակ քաղաքներում (որտեղ ընկերությունն իրականացնում է իր գործունեությունը) տեղի ունեցան պարգևատրման արարողություններ. լավագույն աշխատողներին հանձնվեցին շնորհակալագրեր և մրցանակներ։ Ընկերության մի քանի աշխատողներ պարգևատրվեցին նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության շնորհակալագրերով և Հայաստանի լեռնագործների և մետաղագործների միության հուշամեդալներով։

Փառատոնի շրջանակում նշված քաղաքներում կազմակերպվել էին մանկական զվարճալի ծրագրեր, որտեղ ելույթներ ունեցան տեղական դպրոցների վոկալ և պարային համույթները, իսկ գեղարվեստական դպրոցների սաները «Իմ հայրենիքը» թեմայով նկարներ էին ցուցադրել։ Միջոցառումները եզրափակվեցին հայկական էստրադայի աստղերի, թատրոնի դերասանների ելույթներով: Ուշ երեկոյան տրվեց նաև տոնական ու շքեղ հրավառություն։

«Հանքագործի և մետաղագործի տոնը» նշելը «ԳեոՊրոՄայնինգ» համար բարի ավանդույթ է դարձել։ Ցանկանում եմ շնորհավորել մեր ընկերության ողջ անձնակազմին, ինչպես նաև աշխատանքի վետերաններին մասնագիտական տոնի առթիվ։ Մեր ընկերության ձեռնարկությունների գլխավոր արժեքը, անշուշտ, մեր աշխատողներն են, մարդիկ, ովքեր ունեն աշխատանքային տոկունություն և համբերություն, իրենց գործի իսկական պրոֆեսիոնալներ են, որոնք սերնդեսերունդ փոխանցում են իրենց վարպետությունը, սերը և նվիրվածությունը`ընտրած մասնագիտության հանդեպ։ Հարգելի բարեկամներ, Ձեր մասնագիտական տոնի առթիվ ես ամբողջ հոգով ցանկանում եմ Ձեզ նոր աշխատանքային վերելքներ և պողպատի պես ամուր առողջություն, իսկ մեր ձեռնարկություններին՝ փայլուն հեռանկարներ և սրընթաց զարգացում»,- իր շնորհավորական խոսքում ասաց ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու ևայլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգգոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը։




Լրահոս