Ի՞նչ եք սպասում մեզանից. Պյոտր Սվիտալսկին` Նիկոլ Փաշինյանի կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կատարած այցի ժամանակ Եվրամիության բարձրագույն պաշտոնյաների ուղերձը հստակ էր: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա նշեց, թե ԵՄ-ն ողջունում է Հայաստանում կատարված փոփոխություններն ու պատրաստ է օգնել բարեփոխումների հարցում։

Խոսելով Փաշինյանի հայտարարության մասին, ըստ որի` հեղափոխության ժամանակ հնչած ոգեւորիչ տոնայնությամբ հայտարարությունները պետք է լինեն համարժեք ԵՄ-ի կողմից աջակցությանը, Սվիտալսկին նշեց, թե  իրենք բաց են լսել հայկական կառավարության ակնկալիքները, ապա հավելեց, որ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում պարզ հարց է տալիս՝ ի՞նչ եք սպասում մեզանից: Նա հստակեցրել է, որ ակնկալվող աջակցության բնույթը հիմնականում ինստիտուցիոնալ է, տեխնիկական եւ ֆինանսական:

«Մենք հասկանում ենք, որ նոր կառավարությանը ժամանակ է պետք, շատ նախարարներ նոր են կառավարությունում, պետք է գնահատել, հասկանալ` որն է լավագույնը Հայաստանի համար»,- նշեց նա:




Լրահոս