Բանակը հրազեն չի օգտագործել. իրավաբանները` մարտի 1-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հատուկ քննչական ծառայությունը քննում է մարտի 1-ի գործը, մի խումբ իրավաբաններ հակափաստարկներ են ներկայացրել: Հետաքրքիր է ՀՔԾ- ի դիրքորոշումը այս առնչությամբ:

Ինչպես գիտեք, ՀՀ ՀՔԾ հուլիսի 3-ի հայտնի հայտարարությունից հետո, որ վերաբերում էր Մարտի 1-ի գործով հարուցված նոր գրեական գործ հարուցելու հանգամանքին, 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննարկումները նոր ընթացք ստացան: Հասարակության և իրավագետների հանրույթի ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեցինարտակարգ դրություն հայտարարելու և բանակը արտակարգ դրության պայմաններում օգտագործելու` ՀՀ նախագահի լիազորությունների հետ կապված հարցերը: GPartners իրավաբանական ընկերությունը, մի շարք հրավիված գործընկերների մասնակցությամբ, անցած օրերին կատարել է նոր, համապարփակ հետազոտություն և այսօր ձեր ուշադրությանն է ներկայացնում նշված հարցերը լուսաբանող իրավական դիրքորոշում /կցված է նամակին/: Հետազոտության արդյունքում մենք հանգել ենք հետևյալ եզրակացությունների.

1. 2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության Նախագահի կողմից ընդունված թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարեկու վերաբերյալ լիովին համապատասխանում է 2005 թվականի Սահմանադրությանը (հոդված 55-րդ, 14-րդ կետ), իսկ Հրամանագրով կիրառված միջոցառումները (ներառյալ` իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները), ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ինստիտուցիոնալ լուծումները ամբողջությամբ համապատասխանել են ներպետական օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:

2. 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությունը թե ընթացակարգային, թե իրավական հետևանքների առումով համապատասխանել է ներպետական գործող օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև Արտակարգ դրության ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանությունը վերաբերյալ Փարիզի մինիմում ստանդարտներին:

3. Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը, ինչպես այլ, այդպես էլ ԶՈՒ ներգրավվելու և բանակը արտակարգ դրության ռեժիմն իրականացնելու մասնակից դարձնելու մասով լիովին համապատասխանում է Սահմանադրության Հոդված 8.2-ին, որտեղ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը (ընդգծում ենք, որ անվտանգության եզրույթի կիրառումը համապատասխանում է միջազգային իրավակիրառ պրակտիկային և ներառում է պետության անվտանգության ապահովումը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգներից, որոնցից առաջնահերթերից է համարվում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը)։ Այստեղ կարևոր է ընդգծել նաև այն հանգամանքը, որ 2008թ մարտի 1-ին բանակը հրազեն չի օգտագործել և այդ օրը չի արձանագրվել որևէ բախում բանակայինների և ցուցարարների միջև:

Հարգանքով, GPartners




Լրահոս