Beeline Ստարտափ Ինկուբատորն ամփոփելէ առաջին ինկուբացիոն ցիկլի ընթացիկ արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline Ստարտափ Ինկուբատորն Աղվերանում ամփոփեց առաջին ինկուբացիոն ցիկլի միջանկյալարդյունքները։ Առաջին ցիկլի 10 թիմերից 8-ըհաղթահարել են նախատեսված 4 փուլերից երկուսը։

Կիրակնօրյա ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ հայտարարվեցին երկրորդ փուլի գնահատականները, որոնց համաձայն 3-րդ փուլ են տեղափոխվում 8 ստարտափներ։ Դրանցից մեկը հավաքել էնվազագույն շեմին մոտ արդյունք և ինկուբատորի կանոններին համաձայնպետք է հաջորդ փուլի ժամանակ բարձրացնի իր ցուցանիշները՝ ինկուբացիոն ցիկլը շարունակելու համար։

Պաշտոնական մասից հետո ստարտաթների ներկայացուցիչներն, ինկուբատորի աշխատակիցներն ու մենթորները ունեցել են հնարավորություն միմյանց հետ շփվելու և ակտիվ խաղեր կազմակերպվելու։ Ավարտվել է միջոցառումը ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի դիմումով։

«Մեր Ինկուբատորում առաջին անգամ է ուսուցում կազմակերպում ստարտաթփների համար, և մեզ համար շատ կարևոր է ամեն ինչ անել պատշաճ մակարդակով։ Նման ոչ պաշտոնական, անմիջական շփումը մեզ թույլ է տալիս ավելի լավ ճանաչել մեր ինկուբատորի մասնակիցներին, հասկանալ նրանց կարիքներն ու խնդիրները, ապագայում բոլոր անհրաժեշտ գիտելիքները նրանց տրամադրելու նպատակով», – նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ անցած երկու փուլերի ընթացքում ռեզիդենտներն անցել են թրենինգներմասնավորապես մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Ապագայում նրանք ուսումնասիրելու են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հնարավորությունների հետ կապված հարցեր։




Լրահոս