Հուլիսի 14-ին` ժամը 23.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Թովմաս Ա.-ն, որը 2018թ. ապրիլի 9-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի «Վ» կետի մեղադրանքով /գողություն/:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: