Հայաստանում Եզդիների քրդացման վտանգ կա. բաց նամակ վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ՀՀ-ում բնակվող ազգությամբ եզդի ներքոնշյալ բնակիչներից

ԴԻՄՈՒՄ

Մեծարգո Վարչապետ,

Հայաստանի Հանրապետությունում եզդի համայնքը, որի թիվն հասնում է 40 հազարի, ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ, հատկապես այն, որ ՀՀ-ում եզդիների քրդացման, այսինքն ասսիմիլյացիայի վտանգ կա:

Կան խնդիրներ, որոնք վտանգում են մեր հետագա գոյությունը ՀՀ-ում: Այսպես, ՀՀ 2001 և 2011 թթ. մարդահամարների արդյունքներով գրանցվել է մոտ 40 հազար եզդի: Իսկ քրդերի թվաքանակը 2200, որը իրականում կեղծ տվյալ է, այսօր Հայաստանում կա միայն մեկ քուրդ ընտանիք: Միաժամանակ պետք է ասել, որ քրդական բանվորական կուսակցությունը իր օղակներն է ստեղծել ՀՀ Արագածոտնի մարզում: ՔԲԿ-ն ՀՀ Արագածոտն մարզի Ռյա Թազա համայնքում ունի գրասենյակ: Այն եզդիների շրջանում տարածում է իր գաղափարները, որոնք դեմ են մեր երկու ժողովուրդների շահերին և վերջին օրերին Գերմանիայի Դաշնությունում գործող քրդամետ «Ճրա» հեռուստաընկերությամբ լուսաբանվել է քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչ, Թուրքիայի քաղաքացի ոմն Դաուդի ու Հայաստանում միակ քուրդ Կնյազ Հասանովի հետ հանդիպումը՝ շահագրգռելով ներքոհիշյալ համայնքների ղեկավարներին և դպրոցի տնօրեններին, օրինակ՝ Արագածոտնի մարզի Ալագյազ, Սիփան, Ջամուշվան, Ճարճակիս և Ավշեն համայնքների, եզդիներին համարելով քրդեր:

Բացի այս, նրանք նաև ՀՀ Արագածոտնի մարզը համարել են քրդական տարածք, գծելով քարտեզներ: Հատկապես Շանգալի դեպքերից հետո, երբ մեր փոքրաթիվ ժողովրդի գոյությունը վտանգված է, որոշ ուժեր փորձում են ՀՀ-ում էլ, կեղծելով իրականությունը, քրդացնել եզդիներին: Օրինակ, «Զագրոս»քրդական թերթի 2016 թվականի 8 համարում կարդում ենք, որ լույս են տեսել 10-12-րդ դասարանների «քրդերենի» դասագրքերը: Թե դրանք ու՞մ համար են հրատարակվում, մեզ համար անհայտ է մնում: ՀՀ-ում թե ի՞նչ քրդերի և ի՞նչ քուրդ դպրոցականների մասին է խոսքը, մենք չենք հասկանում: Ավելին, «Զագրոս»թերթը գրում է նաև քրդական և քրդաբնակ գյուղերի մասին:

Ասացեք, խնդրում ենք, Հայաստանում քրդաբնակ գյուղեր կա՞ն: Բնականաբար չկան:

Ի դեպ, նախկին վարչապետին գրված գրության հիման վրա ՀՀ Արագածոտնի մարզպետ Գոզալյանի աշխատասենյակում 2016 թվականի օգոստոսի 4-ին մեր և ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ, Սիփան, Ավշեն, Ճարճակիս և Ջամուշվան համայնքների ղեկավարների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում, ուր վերոհիշյալ գյուղերի ղեկավարներն ու դպրոցների տնօրենները հայտարարեցին, որ իրենք ազգությամբ եզդի են: Ինչի մասին մարզպետ Գյոզալյանը մեզ ուղարկված գրավոր պատասխանում հաստատում է, որ վերոհիշյալ գյուղերի բնակիչները եզդի են: Դե, եթե եզդի են, ին՞չ հիմքով են եզդի դպրոցականներին «քրդերեն» դասավանդում, իհարկե սա արվում է միայն եզդիներին քրդացնելու նպատակով, ինչում մենք համոզված ենք: Նշենք նաև, որ վերոնշյալ գյուղերի բնակիչների ծննդյան վկայականներում և չափահասների անձնագրերում, ամուսնության վկայականներում՝ ազգությունը նշվում է Եզդի:

Այս ամենով վտանգվում է նաև ՀՀ անվտանգությունը, ուստի ելնելով վերոգրյալից խնդրում ենք մեզ՝ եզդիներիս փրկել քրդական վտանգից ու հանուն ՀՀ անվտանգության, եզդիաբնակ բնակավայրերում՝ ի դեմս

1. նախկին Արագածի շրջանի՝ վերը նշված 5 գյուղերում արգելել «քրդերենի» դասավանդումը եզդի երեխաներին, քանի որ երեխաների ծննդյան վկայականներում ազգությունը գրված է եզդի, ծնողների ծննդյան վկայականներում, անձնագրերում, ամուսնության վկայականներում ևս գրված է եզդի:
2. Հայաստանի անվտանգությունից ելնելով խնդրում և աղերսում ենք դադարեցնելու քրդական բանվորական կուսակցության ապօրինի գործունեությունը Հայաստանում, ինչն հղի է անկանխատեսելի հետևանքներով:

3. Խնդրում ենք փակել «Զագրոս» և «Ռյա թազա» թերթերը, ինչպես նաև «քրդերեն» կես ժամյա ռադիոհաղորդումը, որոնք եզդիներին քրդացնելու քաղաքականություն են իրականացնում, միաժամանակ ապատեղեկատվություն հաղորդելով հասարակությանը:

4. Դադարեցնել «Ճրա» հեռուստաընկերության աշխատակիցների գործունեությունը Հայաստանում:

5. Վերջերս տեղի ունեցավ ՀՀ ԱԺ ընտրություններ, հետաքրքիր է, Հայաստանում քրդեր չկան, միայն մեկ քուրդ ընտանիք կա, այն էլ Կնյազ Հասանովի ընտանիքն է, այսպես, քրդական համայնք չլինելով հանդերձ, ինչպես է ստացվում, որ ԱԺ ընտրություններում քուրդ պատգամավոր է անցնում խորհրդարան:
6. Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից խորհրդարան է անցել քրդամետ Ռուստամ Մախմուդյանը: Այսինքն, դուրս է գալիս, որ մենք եզդիներս, չունենք եզդիական համայնքի իրական ներկայացուցիչ Խորհրդարանում, եզդի, ով իսկապես տեղյակ կլիներ եզդի ժողովրդի խնդիրներին, եզդիական համայնքի կրոնական ու ավանդական հարցերին:

Նախապես հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը

Դիմողներ՝

1. Քյարամ Սլոյան (բջջ. 091-54-99-85) Արարատի մարզ, գ. Խարբերդ
2. Բրո Հասանյան
3. Թավե Հասանյան
4. Դավրեշ Հասանյան
5. Խդր Սլոյան
6. Ուսո Սլոյան
7. Ջալալ Սլոյան
8. Վազիր Սլոյան
9. Պավել Սլոյան
10. Համլետ Սլոյան
11. Ալեք Սլոյան
12. Տիտալ Սլոյան
13. Միրո Սլոյան
14. Ռոմիկ Մհեյան
15. Օրդիխան Մհեյան
16. Լաթո Մհեյան
17. Բշար Մհեյան
18. Խանում Շամոյան
19. Ռոմիկ Նամոյան
20. Զինաիդա Խալատյան
21. Չինար Ասոյան
22. Աթման Հայդարյան
23. Շամո Հայդարյան
24. Շամալ Հայդարյան
25. Մրազ Հայդարյան
26. Գուրամ Օսեյան
27. Շամիլ Օսեյան
28. Սինամ Նասրյան
29. Բասսե Սադոյան
30. Արամո Օսեյան
31. Միրզա Հաջոյան
32. Ամար Հաջոյան
33. Միշա Հաջոյան
34. Գրիշա Հաջոյան
35. Ռուստամ Հաջոյան
36. Սամանդ Կասոյան
37. Ջամալ Կասոյան
38. Զինա Մստոյան
39. Կարինե Քալաշյան
40. Ռոման Կասոյան
41. Ռուստամ Նասրյան
42. Սուրեն Նասիրյան
43. Մաջիտ Նասիրյան
44. Հասան Բրոյան
45. Ռուստամ Կալոյան
46. Մերուժան Կալոյան
47. Ավդո Ալոյան




Լրահոս