Հուլիսի 11-ին իրավապահներին էր ներկայացել Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը: Նա հունիսի 10-ին` Կրասնոդար-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ներկայացել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն:
«Ժողովուրդ» օրաթերթին իրավապահների կողմից թիկնապահին ուղղված հարցերից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Եվ այսպես, մեզ հետ զրույցում Նարեկ Սարգսյանի թիկնապահի պաշտպան Հովիկ Արսենյանը ներկայացրեց, թե ինչ է նա, Հայաստան վերադառնալով, պատմել իրավապահներին:
Ըստ պաշտպան Հովիկ Արսենյանի` Արտեմ Պետրոսյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը եղել է Նարեկ Սարգսյանի թիկնապահը եւ ամեն օր` ցերեկը ժամը 14:00-ին կամ 15:00-ի սահմաններում, գնացել է նրա տան բակ եւ սպասել, թե Նարեկ Սարգսյանը երբ կարթնանա, ուր կգնա, որ ապահովի նրա անվտանգությունը.
«Իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ում հետ է հանդիպել Նարեկ Սարգսյանը, ինչ է խոսել, իմ պաշտպանյալ Արտեմ Պետրոսյանը հայտնել է, որ նա ի զորու չէր տեղեկանալ, թե ում հետ է նա հանդիպում եւ, առհասարակ, ինչ է խոսում, քանի որ, ըստ Արտեմ Պետրոսյանի, Նարեկ Սարգսյանը ում հետ էլ որ հանդիպել է, նա ընդամենը կանգնել է դրսում. ապահովել է նրա անվտանգությունը եւ այլ բանից տեղյակ չէ»:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: