Նոր քրեական գործ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի դեմ․ շրջանառվում է նաեւ վերջինիս թիկնապահ Արտեմ Պետրոսյանի անունը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի դեմ հերթական քրեական գործն է հարուցվել 49-ամյա մի տղամարդու առեւանգելու եւ ծեծի ենթարկելու համար: Ինչպես այս, այնպես էլ նախորդ քրեական գործով շրջանառվում է նաեւ Նարեկի թիկնապահ Արտեմ Պետրոսյանի անունը:

Նարեկը գտնվում է հետախուզման մեջ, իսկ Պետրոսյանը վերջերս ժամանել է Երեւան, հանձնվել իրավապահներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պետրոսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, սակայն, պնդել է, թե նա որեւէ առնչություն չունի արարքի հետ, որում մեղադրվում է:

Ըստ Արսենյանի` հունիսի 22-ին Սարգսյանն ու Պետրոսյանը մեկնել են Մոսկվա: «Մի քանի օր անց Արտեմը հեռուստատեսությամբ լսել է, թե ինչ է կատարվում, եւ իր մասին ինչ են հայտնում իրավապահները: Այս ամենը լսելով` Արտեմ Ասատրյանը վիճում է Նարեկ Սարգսյանի հետ` ասելով, թե այս ինչ պատմության մեջ է  իրեն գցել: Վերջիններս վիճաբանում են,  որից հետո Արտեմը թողնում է, հեռանում է Նարեկ Սարգսյանից»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս