ՔՊ-ն երեք թեկնածու է դիտարկում՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Հայկ Մարության, իսկ ԲՀԿ-ում ուրվագծվում է Նաիրա Զոհրաբյանի անունը․«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ Երեւանի ավագանին չկարողացավ իր կազմից քաղաքապետ ընտրել, եւ այսպիսի սցենարում ամենահավանականն իհարկե արտահերթ ընտրություններն են: Ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Առայժմ կարծես ուրվագծվում է միայն ԲՀԿ թեկնածուի անունը. ավագանու ցուցակը կարող է գլխավորել Նաիրա Զոհրաբյանը:

«Ելք» դաշինքի պարագայում ամեն ինչ այնքան էլ հստակ չէ: Նախ դեռ որոշված չէ, թե ինչպես են մասնակցելու ընտրություններին՝ դաշինքը նույն կազմով, թե կուսակցություններն առանձին, առավել եւս, երբ հիմա առավելությունը Փաշինյանի ՔՊ-ինն է: Միաժամանակ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում իրավիճակը մի փոքր բարդ է. նրանք երեք թեկնածու են դիտարկում այս պահին` ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան (նրա պաշտոնը հակասահմանադրական է եւ չեն ցանկանում իրեն միայնակ թողնել), մյուս թեկնածուն ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն է, ով դեռ վաղուց էր համարվում նրանց թեկնածուն եւ իհարկե Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, ով վերջերս անդամակցեց ՔՊ-ին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս