Նորանշանակ տեղակալն ունի չորս անշարժ գույք՝ մեկ առանձնատուն, երեք հողամաս, մեքենա, 1 մլն 100 հազար դրամ․ 90 հազար ռուբլի․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է․ «Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, ով այս պաշտոնին է նշանակվել մեկ ամիս առաջ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր՝ 2018 թ. հայտարարագրում ներկայացրել է չորս անշարժ գույք:
Այդ չորսից մեկը առանձնատուն է, իսկ մյուս երեքը՝ հողամաս: Որպես շարժական գույք  է հայտարարագրել «MERCEDES–BENZ 240» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 100 հազար դրամ ու 90 հազար ռուսական ռուբլի, իսկ եկամուտ ն ե րը՝ 41 հազ ա ր 6 5 0 դ ր ա մ և ստացվել աշխատավարձից:

Սանոսյանը «Քաղաքացիական պամանագիր» կուսակցության անդամ է, ստացել է աշխարհագրության մագիստրոսի աստիճան»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս