Ռոբերտ Քոչարյանը թանկ համարվող փաստաբաններ է վարձել, որոնք պետք է իրեն օգնեն ազատվել Մարտի 1-ի պատասխանատվությունից․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտահոգված ու անտրամադիր է, նրան հանգիստ չի տալիս այն փաստը, որ առաջիկայում ստիպված է լինելու պատասխան տալ Մարտի 1-ի դեպքերի  համար:

Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Քոչարյանը թանկ համարվող փաստաբաններ է վարձել, որոնք պետք է իրեն օգնեն ազատվել Մարտի 1-ի պատասխանատվությունից:

Ըստ մեր տեղեկությունների` փաստաբանները լուրջ վերլուծություններ են կատարում ստեղծված իրավիճակի համար պաշտպանական տակտիկա մշակելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՔԾ` Մարտի 1-ի գործով հարցաքննվելու: Ավելի ուշ պարզվել էր, որ նա գտնվում է Եվրոպայում և մինչև հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս