Գյումրիում մահացել է բարերար, ամերիկահայ բժիշկ Հովհաննես Օյունջյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում մահացել է ամերիկահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանը։ Նա տառապում էր ծանր հիվանդությամբ եւ գտնվում էր հիվանդանոցում:

Օյունջյանը բազմաթիվ բարեգործական ձեռնարկների հեղինակ է:

«Օյունջյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բժիշկ Հովհաննես Օյունջյանի նախաձեռնությամբ Գյումրիում 2017թ.-ի սեպտեմբերի 14-ին բացվեց «Աղավնի» արվեստի կենտրոնը: Կենտրոնին կից բացվել էր նաև հյուրատուն:
2014 թ.-ին բարերարի հովանավորությամբ շահագործման է հանձնվել «Վարդուհի» արվեստի դպրոցը, այնուհետ արհեստի կենտրոնը:

Նա օրերս Գյումրիում անձամբ մասնակցեց իր միջոցներով կառուցվող ֆիլհարմոնիայի դահլիճի հիմնարկեքի արարողությանը։




Լրահոս