«Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամը պայմանագիր է կնքել «Կապիտալ մոթորս» ընկերության հետ եւ ձեռք բերել ավտոմեքենա:
ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ հիմնադրամը գնել է մեկ ավտոմեքենա 2018 թվականի արտադրության` Kia Rio X-Line մակնիշի ավտոմեքենա ռուսական արտադրության: Այս ավտոմեքենայի համար հիմնադրամը ծախսել է 7 մլն 500 հազար դրամ`ավելի քան 15.6 հազար դոլար:
Նշենք, որ այս հիմնադրամը իրականացնում է օտարերկրյա որակավորումների գնահատում, ճանաչում` համաձայն Լիսաբոնի կոնվենցիայի եւ գոյություն ունեցող միջպետական համաձայնագրերի դրույթների: