ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը, ով 19 տարի զբաղեցնում է քաղաքապետի պաշտոնը, անցած տարեվերջին է միայն հայտարարագիր ներկայացրել: Ըստ նրա պաշտոնական հայտարարգրի` ունի անհատական բնակելի մեկ տուն, 7 հատ հողամաս, հողին ամրակցված երեք հատ անշարժ գույք, արտադրական նշանակության մեկ հատ շինություն:
Քաղաքապետի դրամական միջոցը կազմում է 4 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է քաղաքապետարանից ստացած աշխատավարձը, որը ամսական կազմում է 373 հազար դրամ:
Ըստ պաշտոնական հայտարարագրի Սարգսյանը սեփական ավտոմեքենա չունի: