
«Ելք» դաշինքն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնեն՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու են միասնական թեկնածու, թե կուսակցությունները հանդես են գալու առանձին թեկնածուներով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Դեռեւս քննարկումներ չենք ունեցել, քանի որ երեկ է եղել չկայացած նիստը: Պետք է սպասել այն որոշմանը, որ կառավարությունը կրճատի ավագանու լիազորությունների ժամկետը»,-նշեց պատգամավորը:
Հարցին` միասնական թեկնածուով հանդես գալը կախված է «Քաղաքացիական պայմանագրի՞ց» Մարուքյանը նշեց. «Բոլորիցս էլ կախված է, քանի որ բոլորով պետք է գանք կոնսենսուսի, որոշում կայացնենք, թե ինչպես ենք մասնակցում»: