ՀՀԿ-ին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ , որ ՀՀԿ-ի դեմ դատական հայց է ներկայացրել երկու քաղաքացի. Նունե Սողոմոնյանը եւ Յուրի Պոպովը պահանջում են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀԿ-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչել եւ անվավերության հետեւանքներ կիրառել:

Ի դեպ, դատարանում, բացի Հանրապետական կուսակցությունից նաեւ պատասխանող է հանդես գալու Երեւան քաղաքի կենտրոն տարածքի նոտարական գրասենյակը: Ըստ էության, վերոնշյալ անձինք կուսակցությանը տարածք են վաճառել, սակայն թավշյա հեղափոխությունից հետո փոշմանել ու պահանջում են պայմանագիրը չեղյալ համարել: Այս գործը քննելու է դատավոր Տաթեւիկ Ստեփանյանը:




Լրահոս