Երեւանի քաղաքապետարանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով սնանկ ճանաչել Հայկ Արագածի Ախոյանին: Խոսքը ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանի որդու մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայկ Ախոյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող, չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում կրտսեր Ախոյանի` քաղաքապետարանին ունեցած պարտքը կազմում է 1 մլն 206 հազար դրամ, որից ապառքը`788 հազար դրամ, իսկ տույժը` 417 հազար դրամ:
Բայց այս գումարը ամիսների ընթացքում աճել է` կազմելով ավելի քան 1.7 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատարանի հունիսի 28-ի որոշմամբ` Հայկ Արագածի Ախոյանը սնանկ է ճանաչվել: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նրա հայրը եւս սնանկ ճանաչվեց: