Ինչպես 15 րոպեում մաքուր ու գեղեցիկ թևատակեր ունենալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Fithacker.ru-ն գրում է, որ մազերը հեռացնող միջոցների և ածելիի օգտագործման հետևանքով թևատակերի մաշկը մգանում է։ Այս հատվածում մաշկը բավական նուրբ է և ընկալունակ արտաքին գործոնների նկատմամբ։ Հետևեք այս խորհուրդներին՝ թևատակերը գեղեցկացնելու համար։

Առաջին քայլ՝ սկրաբ։ Կիտրոնն օգնում է սպիտակեցնել թևատակերը, մաշկը պաշտպանել վարակներից։

1 ճաշի գդալ կիտրոնի հյութը խառնեք ½ թեյի գդալ շաքարավազի հետ։
Քսեք թևատակերին՝ մահացած մաշկն ու կեղտը հեռացնելու համար։
Լվացեք տաք ջրով, չորացրեք։
Երկրորդ քայլ՝ սպիտակեցում։

Նարնջի չորացրած կեղևը մանրացրեք բլենդերում։

Ավելացրեք 2 ճաշի գդալ յոգուրտ, քսեք թևատակերին։
Թողեք 10-15 րոպե։

Սա կօգնի հարթեցնել թևատակերի մաշկը, դրանք ավելի նուրբ դարձնել։
Երրորդ քայլ՝ խոնավեցում։ Թևատակերի մաշկի առողջությունը պահպանելու համար կարևոր է նաև խոնավեցումը։

2 ճաշի գդալ ալյուրին մի փոքր ջուր ավելացրեք։

Ցանկության դեպքում կարող եք նաև քրքում ավելացնել։
Քսեք թևատակերին, թողեք 10 րոպե, լվացեք տաք ջրով։




Լրահոս