Իրավապահ համակարգի կողմից շարունակվում են պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացում տեղ գտած ապօրինությունների վերաբերյալ բացահայտումները:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` իրավապահ համակարգը սկսել է «անհանգստացնել» զորակոչիկների բուժզննմամբ զբաղվող բժշկական հանձնաժողովի բժիշկներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` այս գործընթացը տարել է այն հետքի վրա, որ եղել են դեպքեր, որ անձը ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն ավելի ուշ նրան տրվել է զինվորական գրքույկ, թե նա ծառայել է: Արդյո՞ք իրավապահ մարմիններին կհաջողվի այս բացահայտումը հիմնավորել, սպասենք զարգացումներին:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում