«Հուլիսի 12-ին Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը:
Հիշեցնենք, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում: Նա գործարք կատարելու պատրվակով մտել էր Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղ ու սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար:
Ստանալով 200 հազար դոլարին համարժեք դրամ՝ հեռացել էր: Ավելի ուշ Ցիգանկովը հայտնաբերվել ու ձերբակալվել էր Վրաստանում: Եվ ահա, 7 ամիս անց նրան բերեցին ՀՀ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ գողոնը՝ 200 հազար դոլարը, նրա հետ չի եղել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: