Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել էր, այսօր Հյուսիս-հարավ ճանապարհաային միջանցքի Երեւան-Գյումրի ավտոճանապարհին Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է լրատվամիջոցների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Նա իր խոսքում շեշտել է, որ չի կարող հստակ ժամկետ նշել, թե երբ կավարտվի ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ: Գուցե դա տեւի 3 տարի, 5 տարի:
Ինչ տեսք ունի ներկայում Երեւան-Գյումրի 65-րդ կմ-ը՝ կարող եք ծանոթանալ տեսանյութում: