«Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը ԴԱՀԿ-ի հետ կռիվ է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի հուլիսի 12-ին «Վաղարշ եւ որդիներ» կոնցեռն ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության:
Ոսկու աշխարհի սեփականատերը պահանջում է, որ դատարանը ԴԱՀԿ ծառայության հուլիսի 3-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչի, կազմված արձանագրությունը վերացնի եւ առգրավված գույքերը հայցվորին վերադարձնելուն պարտավորեցնի:
Դատելով իրավիճակից` ԴԱՀԿ-ն առգրավվել է ոսկու աշխարհի սեփականատիրոջ գույքը, եւ վերջինս դատարանի միջոցով է ցանկանում այն վերականգնել: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ, նկատենք, որ Վաղարշ Աբրահամյանը ժամանակին ՀՀԿ իշխանության կողմնակիցներից է եղել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: