Հուլիսի 12-ին Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը: Հիշեցնենք, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում: Նա գործարք կատարելու պատրվակով մտել էր Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղ ու սպառնացել կառավարչին` պահանջելով գումար:
Ստանալով 200 հազար դոլարին համարժեք դրամ` հեռացել էր: Ավելի ուշ Ցիգանկովը հայտնաբերվել ու ձերբակալվել էր Վրաստանում: Եւ ահա, 7 ամիս անց նրան բերեցին ՀՀ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` գողոնը` 200 հազար դոլարը, նրա հետ չի եղել:
Մանրամասները` տեսանյութում