Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի բացառիկ առաջարկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է «Ինտերնետ այսօր» նոր կանխավճարային սակագնային պլանի գործարկման մասին։ Սակագնային պլանը թույլ է տալիս 200 դրամօրական բաժանորդավճարի դիմաց ստանալ 1 գիգաբայտ գերարագ շարժական ինտերնետ։

«Վերջերս մենք բաժանորդներից շատ հաճախ առաջարկներ էինք ստանում՝ շարժական ինտերնետի սակագնային պլանների շարքն ընդլայնելու հետ կապված։ Մեր նոր առաջարկները նախատեսված են հենց շարժական ինտերնետի ամենաակտիվ օգտագործողների համար և թույլ են տալիս հաճախորդներին լիարժեք գնահատել մեր 3G և 4G բջջային ցանցերի արագություններն ու հարկ եղած դեպքում ավելացնել հասանելի ինտերնետի ծավալը», – նշեց Հայաստանում Beeline-իԳլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ինտերնետ այսօր» առաջարկի շրջանակում տրամադրված շարժական ինտերնետի ծավալը կարելի է օգտագործել մինչև օրվա ավարտը։ Հիմնական ծավալի սպառման դեպքում հնարավոր է ակտիվացնել «Հավելյալ 1 ԳԲ» ծառայությունը, որի արժեքն է 200 դրամ։ Այդ ծավալը կարելի է օգտագործել մինչև հաջորդ օրվա ժամը 22։00-ն։ «Հավելյալ 1 ԳԲ» ծառայությունը ակտիվացնելու համար պետք է հավաքել*2200# հրահանգը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.amկայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում BeelineArmenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս