ՖՈՏՈ. Ավելի քան 130 հազար հավատարիմ հաճախորդ, շուրջ 170 հազար գործող վարկ. «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի տնօրենը ներկայացրեց ընկերության գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 18-ին, «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ժամանակ Ֆասթ Կրեդիտի նախագահ Վահե Բադալյանը ներկայացրեց դեռևս 1994թ-ին հիմնադրված ընկերության գործունեությունը: 24-ամյա պատմություն ունեցող ընկերությունը ձեռք է բերել ավելի քան 130,000 հավատարիմ հաճախորդ, շուրջ 170,000 գործող վարկ, որոնք սպասարկվում են շուրջօրյա գործող 21 մասնաճյուղերում: Ընկերության նախագահը անդրադարձավ նաև իրենց կողմից 2017թ-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրված Ֆասթ Կրեդիտ ընկերության գործունեությանը:

Վահե Բադալյանը խոսեց նաև ապագա պլաններից՝ նշելով, որ ընկերության գործունեության ընդլայնմանբ պայմանավորված 2018թ-ին Երևանում և մարզերում բացվելու են ևս 5 մասնաճյուղեր, իսկ Մեծ Բրիտանիայում2 գործող գրասենյակներին ավելացվելու են ևս 2-ը:

Այնուհետև անդրադարձ կատարվեց «Ֆասթ Կրեդիտ»-ի կողմից պարտատոմսերի թողարկմանը:

Պարտատոմսերի թողարկման վերաբերյալ խոսեց Ֆասթ Կրեդիտի գործադիր տնօրեն Հակոբ Ղոնջեյանը: Նա նշեց, որ պարտատոմսերը հարմար և շահավետ գործիք են բոլոր այն ներդրողների համար, որոնք ցանկանում են կատարել պարզ և արագ ներդրումներ՝ բարձր և կայուն եկամուտ ստանալու նպատակով և մեջբերելով իրենց կարգախոսն, ասաց.

-Ներդրե՛ք ՊԱՐԶ

Ստացե՛ք ԱՐԱԳ:

Թողարկման ամսաթիվ 20.07.2018թ
Շրջանառության Ժամկետը 24 ամիս
Թողարկման արժույթը ՀՀ դրամ ԱՄՆ դոլար
Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն 10% 6.9%
Թողարկման ծավալ 100,000,000 1,000,000
Մեկ պարտատոմսի անվանական արժեք 10,000 100
Շուկա ստեղծող (Market maker) «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ
Ամփոփ բնութագիր www.fastcredit.am

Ընկերության նախագահ Վահե Բադալյանը վերջում հավելեց, որ այս պրոդուկտի ներդրմամբ Ֆասթ Կրեդիտ-ն իր հերթական քայլն է կատարում բանկ վերափոխվելու ճանապարհին:




Լրահոս