Armenian text to speach

Նշանակվել են դատարանի նախագահներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահներ նշանակելու մասին։

Ըստ այդմ՝ Վարդան Հարությունյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի, Հովհաննես Ավագյանը՝ Կոտայքի,Հրաչիկ Սարգսյանը՝ Արմավիրի,Արթուր Մարգարյանը՝ Արագածոտնի,Գագիկ Սարգսյանը՝ Արարատի եւ Վայոց ձորի,Մուշեղ Հարությունյանը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:




Լրահոս