«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ հարցազրույցը:
-Վարչապետը Ձեզ ուղղորդո՞ւմ է, թե առաջնահերթ որ գործարարներին կամ ընկերություններին անդրադառնաք:
-Ոչ: Վարչապետն այդպիսի ուղղորդումներ չունի: Վարչապետն ունի շատ հստակ մի հանձնարարական. իրականացրեք Ձեր գործառույթն` օրենքի սահմաններում, արեք այն, ինչ Դուքպետք է անեք: Վարչապետը հանրության առջեւ հայտարարություններ է արել, որ ուղղաձիգ կառավարման կամ ուղղորդման հրամաններ կամ հրահանգներ չեն ստանալու: Մենք կատարելու ենք մեր սուրբ պարտականությունը. հարկային եւ մաքսային վարչարարություն ումեր իրավապահ գործառույթներն ենք իրականացնում:
Ցանկացած փուլում` եթե խնդիրները ես չեմ կատարում, բնականաբար, պետք է հրաժարական տամ: Իմ հրաժարականը կարող է լինի վաղը, կարող է լինի մեկ տարի հետո կամ երկու ամիս հետո: Նայած, թե որ փուլում ենք վարչապետի հետ միասին որակելու իմ պաշտոնական պարտականությունների չկատարման վերաբերյալ:
Ամբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում