ԷԼԻ ԳԱԼԻՍ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դաձավ, որ մարտի 15-ին Հայաստան ժամանող համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը մեր երկիր այցելելիս առաջնորդվելու են  մոտավորապես նույն օրակարգով, ինչ Թոմաս Համմերբերգը: Այսինքն` քաղբանտարկյալների ազատ արձակման եւ մարտի մեկի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտում, մեղավորների հայտնաբերման պահանջների վերաթարմացում: Չի բացառվում, որ այս անգամ ավելի հիմնավոր կշոշափվի «Ա1+»-ի հարցը: Ենթադրվում է, եւ տեղեկություններ էլ կան, որ նրանց մեկնումից հետո ազատ կարձակվի եւս մեկ-երկու քաղբանտարկյալ: Նկատի  ունենալով, որ համազեկուցողների գնալուց հետո ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի մեկնարկին 20 օր է մնում, ուստի շատերը քիչ հավանական են համարում, որ Հայաստանի մասին զեկույցը ներկայացվի ապրիլյան նստաշրջանում, որն այս անգամ սկսվելու է  ավելի շուտ` ապրիլի 11-ին: Ամենայն հավանականությամբ Հայաստանի վերաբերյալ զեկույցը կլինի հունիսյան նստաշրջանի օրակարգում:  




Լրահոս