Աջափնյակի սոցիալական ապահովության տարածքային բաժնում այցելուները նստելու տեղ չունեն. նստատեղերը շարքից դուրս եկած են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերը գրում է. «Պարզվում է` հաշմանդամության կարգի համար պայքարող քաղաքացիները սոցիալական ապահովության ծառայությունների տարածքային բաժիններում անգամ նստելու տեղ չունեն:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ ականատես է եղել, թե ինչպես մի շարք քաղաքացիներ հերթ են կանգնել Աջափնյակի սոցիալական ապահովության տարածքային բաժնում իրենց խնդիրների հետ կապված: ՈՒ ողջ ընթացքում մարդկանց մեծ մասը ստիպված է եղել ոտքի վրա մնալ: Մոտ 20 հոգուց նստելու տեղ ունեցել է ընդամնեը 9 քաղաքացի: Ի դեպ, բաժնում դրված են եղել նստատեղեր, բայց արի ու տես, որ դրանք շարքից դուրս եկած էին: Անգամ դրանց վրա եղել է նախազգուշացում, որ կոտրված է, պետք չի նստել:

Իսկապես ցավալի պատկեր է, հուսանք՝ նոր Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ կլինեն նաեւ նման խնդիրների լուծմանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, թե իրենց համար կարեւոր է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս