Գազալցակայաններ կառուցելու թույլտվություն տալու գործընթացն առկախված է. քաղաքաշինության պետական կոմիտեն մերժում է բոլորին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` որոշ ժամանակով առկախված է գազալցակայաններ կառուցելու եւ շահագործելու թույլտվություն տալու գործընթացը: Բանն այն է, որ այս արգելքը գործում էր նաեւ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ, սակայն փաստորեն նոր իրողությունները ոչինչ չեն փոխել, եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ դեռ որոշ ժամանակ գազալցակայաններ շահագործելու թույլտվություն չի տա:

Մեր տեղեկություններով` պատճառը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն է, ըստ որի` նոր քարտեզներ եւ նոր կանոնակարգեր են մշակվում: Իսկ այդ ընթացքում Քաղաքաշինության պետական կոմիտեն մերժում է անխտիր բոլորի` գազալցակայաններ կառուցելու թույլտվությունների մասին դիմումները:

Հատկանշական է փաստը, որ այս գործելաոճը կարող է խանգարել տնտեսապես՝ հաշվի առնելով, որ նոր գազալցակայանները նոր աշխատատեղեր են, բյուջե՝ հարկային մեծ եկամուտներ, եւ այսպես շարունակ:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս