«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետագա շինարարությունը հարցականի տակ է. պատճառը ծրագրի ծախսատարությունն է, քանի որ նախկինում այս նպատակով տրամադրված գումարների մեծ մասն էլ գրպանվել են: Հիմա իրավապահները զբաղվում են այդ ծրագրում եղած կոռուպցիոն դրսեւորումներով, արդեն հարուցվել է քրեական գործ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է. «Հյուսիս-հարավի հարցը հիմա քննարկվում է: Հանձնարարվել է ուսումնասիրել նախկինում կատարված աշխատանքների թերությունների պատճառները, հասկանալ բոլոր խնդիրները` կապված շինարարների, ծախսված գումարների արդյունավետության հետ, եւ միայն դրանից հետո որոշել` ինչպես շարունակել այդ ծրագիրը: Գիտեք, որ ծրագիրն այնքան էլ հաջող չի իրականացվել նախկինում: Պետք է նախ հասկանալ` ինչ ունենք, հետո միայն շարժվել առաջ: Հիմա վարչապետի հանձնարարությամբ այդ հարցն ուսումնասիրվում է»:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում