Արարատ Միրզոյանի անունը Երեւանի քաղաքապետի թեկնածուների ցանկում չկա. կա 4 թեկնածու, բայց դա դեռ վերջնական չէ. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվել է Երեւանի քաղաքապետի հարցը, եւ կան մի քանի թեկնածուներ։ Այս մասին մեր թղթակից հետ զրույցում ասել է կուսակցության անդամ, պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

«Թեկնածուներ կան, որոնցից մեկին կընտրի կուսակցության վարչությունը, եւ ընտրություններից հետո կհայտարարվի՝ ով է թեկնածու»,- նշեց է նա: Ճշտող հարցին՝ ձեր եւ Հայկ Մարությանի անունները նո՞ւյնպես այդ թեկնածուների շարքում են, Ա. Սիմոնյանը պատասխանել է. «Այո, կան»։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էր նաեւ առաջին փոխվարչապետ, ՔՊ անդամ Արարատ Միրզոյանի անունը։ Ա. Սիմոնյանը, սակայն, նշել է, որ նրա անունը թեկնածուների ցանկում չկա։ Նա տեղեկացրել է, որ այժմ կա 4 թեկնածու, բայց դա դեռ վերջնական չէ:

Հարցին, թե ՔՊ-ն առանձի՞ն է մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին, թե՞ «Ելք» դաշինքով, նա պատասխանել է. «Դրա հետ կապված որոշում չկա, մենք որոշում ենք մեր թեկնածուին, ու եթե մենք «Ելքով» կգնանք, ապա կառաջարկենք մեր թեկնածուին ու կքննարկենք գործընկերների հետ։ Նրանք իրենց թեկնածուին կբերեն ու միասնական թեկնածու կընտրենք։ Եթե առանձին կգնանք, ապա այն թեկնածուն, որը կհաղթի, կլինի նաեւ մեր առաջին համարը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս