Հայաստանը կմասնակցի Վրաստանում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում օգոստոսի 1-15-ը տեղի կունենան «Արժանի գործընկեր- 2018» բազմազգ զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ: Զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ շուրջ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններն այս տարի կանցկացվեն «Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսի ներքո: Վարժանքների մասնակիցների թվում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և Հայաստանը:

Գերատեսչությունը նշում է, որ զորավարժություններին ներկայացված կլինի ամերիկյան օդուժ, գերմանական զրահատեխնիկա: «Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն չորրորդ անգամ:

Անցյալ տարի Հայաստանը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին:




Լրահոս