Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել՝ «Շիրակի» բարձրագույն խումբ վերադառնալու հետ կապված.
« «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարների որոշման նոր՝ երեք օրվա մեջ չորրորդ փոփոխությունն արդեն իսկապես և զարմանալիորեն ֆուտբոլ խաղալու օգտին էր: Եւ դա այնքան «ջանասիրաբար» է արվել, որ անգամ հաջողվել է ՀՖՖ փոխարեն արտահերթ Ժողովի օր նշանակել այն դեպքում, երբ անգամ ՀՖՖ-ին հայտնի չէ իր այդ Ժողովի օրը:ՀՖՖ-ն զերծ կմնա որևէ նոր մեկնաբանություններից՝ թողնելով այն ֆուտբոլասերների և հանրության դատողությանը: Սակայն կրկին կհայտարարենք, որ ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ «Շիրակի» բոլոր հնարավոր վերջնաժամկետների խախտումով ներկայացված խնդրանքը բավարարելու որոշումն իրապես պայմանավորված է եղել ֆուտբոլի և ֆուտբոլասերների, այլ ոչ թե «խաղ առնողի» հոգեբանությամբ «Շիրակի» ղեկավարների շահերով»,-ասված է հայտարարության մեջ: