«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կընտրվի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Մեր աղբյուրները իրավացի էին: Երեկ Արթուր Վանեցյանը կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է. «Չեմ թաքցնի, ցանկություն ունեմ և մտածում եմ այդ ուղղությամբ: Կքննարկենք այդ հարցը, չեմ ասի, որ կհրաժարվեմ, կքննարկենք ու առաջիկա օրերին կասենք»: ԱԱԾ տնօրենը նաև հավելել է. «Պատրաստ եմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: