Ինչու իրավաբանների հետազոտության եզրակացությունը` Մարտի 1-ի գործի քննության մասով, մնաց անարձագանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործի քննությունը նոր թափ ստացավ, սակայն մի շարք հակասական փաստարկներ են առաջ քաշվում: Մասնավորապես 10 տարի շարունակ հայաստանյան հասարակությունը միալար պնդումներ էր լսում այն մասին, որ մարտի 1ի արտակարգ դրության իրավական ռեժիմը ապահովելու համար բանակի ներգրավումը եղել է օրենքի խախտումով։

Բայց օրերս GPartners իրավաբանական ընկերությունը հետազոտության եզրակացություն ներկայացրեց հասարակությանն այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության Նախագահի կողմից ընդունված թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ լիովին համապատասխանում է 2005 թվականի Սահմանադրությանը (հոդված 55-րդ, 14-րդ կետ), իսկ Հրամանագրով կիրառված միջոցառումները, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ինստիտուցիոնալ լուծումները ամբողջությամբ համապատասխանել են ներպետական օրենսդրությանը և ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:

2 3. Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը, ինչպես այլ, այդպես էլ ԶՈՒ ներգրավվելու և բանակը արտակարգ դրության ռեժիմն իրականացնելու մասնակից դարձնելու մասով լիովին համապատասխանում է Սահմանադրության Հոդված 8.2-ին, որտեղ ամրագրված է, որ ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ անվտանգությունը (ընդգծում ենք, որ անվտանգության եզրույթի կիրառումը համապատասխանում է միջազգային իրավակիրառ պրակտիկային և ներառում է պետության անվտանգության ապահովումը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգներից, որոնցից առաջնահերթերից է համարվում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը)։

Այստեղ կարևոր է ընդգծել նաև այն հանգամանքը, որ 2008թ մարտի 1-ին բանակը հրազեն չի օգտագործել և այդ օրը չի արձանագրվել որևէ բախում բանակայինների և ցուցարարների միջև: Իրավաբանների կողմից արված հայտարարությունը նախաքննություն իրականացնող մարմինն ու 10 տարի շարունակ այդ տեսակետը պնդողները անարձագանք են թողել։ Միգուցե հնարավո՞ր է, որ հետագա քննության ընթացքում պարզվի՝ հայ հասարակությունը 10 տարի շարունակ իրավաբանական կեղծիքով է սնվել։




Լրահոս