Նախկին մարզպետների միջև կռիվը նոր թափ է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի նախկին մարզպետը Վարդգես Հովակիմյանի եւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Արգսյանի կռիվը նոր թափ է ստանում: Ինչպես հայտնի է, Ալիկ Սարգսյանը իրավապաներին հայտնել էր, որ նախկին մարզպետը 2012թ-ին իրենից 60 000 դոլար է պահանջել` սպառնալով նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակել։

Հովակիմյանն էլ իրավապահներին հայտնել է, թե ոչ միայն Ալիկ Սարգսյանից գումար չի պահանջել, այլեւ ինքն է նրան տվել՝ որպես կաշառք այն ժամանակ, երբ Սարգսյանը ոստիկանապետի պաշտոնն էր զբաղեցնում: Իսկ գումարը տվել է իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար, սակայն Սարգսյանը խոստումը չի կատարել, գումարն էլ չի վերադարձրել:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից փորձեց պարզել, թե արդյոք նա տեղյակ է եղել այս պատմությունից ու փորձել է պարզել իրականությունը: Ի պատասխան` ՀՀ ոստիկանապետը հայտնեց. «Ընդամենը երեկ երեկոյան եմ տեղեկացել խնդրի մասին եւ այն էլ լրահոսից»:




Լրահոս