30-ամյա Աղաջանյանը պաշտոնյաների համեմատ նույնիսկ հարուստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության աշխատակազմի 30-ամյա ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նորանշանակ շատ բարձրաստիճան պաշտոնյաների համեմատ նույնիսկ հարուստ է համարվում: Նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնական հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ ունի մեկ հատ հողամաս, երկու հատ «Nissan S-Trail 2.5 I» եւ «Mazda Demio 1.3» մակնիշի ավտոմեքենաներ: Երիտասարդ պաշտոնյայի դրամական միջոցները կազմում են 1 մլն դրամ, 1115 եվրո:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որպես եկամուտ նա հայտարարգրել է ստացած աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու ժամանակահատվածում կազմել է 483 հազար 900 դրամ, 800 հազար դրամի չափով ստացած նվերը եւ «այլ եկամուտներ»` 220 հազար դրամ: Նշենք, որ 30–ամյա երիտասարդին մինչեւ նշանակումը քաղաքում շատերը ճանաչում էին որպես Էդո` դիջեյ Ed Ward, որին կարելի էր հանդիպել Երեւանի ժամանցի կենտրոններում։




Լրահոս