Ինչու Կամո Արեյանը ներկա չէր կառավարության նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստին ներկա չէր Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, թեեւ նախօրեին Հայաստանի առաջին Հանրապետության առաջնորդներից Արամ Մանուկյանի արձանի բացմանը նա ակտիվորեն շփվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյո՞ք այսքանից հետո Արեյանը բոյկոտել է կառավարության նիստերը, թե ոչ: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն այս առթիվ նշեց. «Նոր սահմանադրությամբ եթե քաղաքին վերաբերող հարցեր կան, քաղաքապետը կամ պաշտոնակատարը հրավիրվում են, եթե ոչ` ոչ»:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ վարչապետի խոսնակ Արման Եղոյանի հետ: «Կա կառավարության նիստի մասնակիցների հստակ ցանկ: Իսկ քաղաքապետը կամ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրավիրվում են նիստին` ըստ անհրաժեշտության»,-ասաց վարչապետի խոսնակը: Ստացվում է, կառավարության վերջին նիստին Արեյանի անհրաժեշտությունը չի եղել, դրա համար էլ նրան չեն հրավիրել: Ամեն դեպքում, կատարվածը խորհրդանշական էր:




Լրահոս