Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը` ասելով, թե այնքան էլ պարզ չէ, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում կառավարությունը:
«Դա մեր մեղավորությունն է ինչ-որ տեղ, որ մենք չենք պարզաբանել խնդիրը: Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառվող տնտեսական համակարգ ստեղծելն է: Սահմանափակումներ չպետք է ունենալ, հենց մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարը ու անկախ դատական համակարգի ստեղծումը», – նշեց նա:
Վարչապետն անդրադարձավ նաեւ կառավարության վարած կադրային քաղաքականությանը: «Նոր կառավարությունում գործում են 3 խումբ մարդիկ՝ նոր մարդիկ, հին մարդիկ, եւ երրորդ խումբն այն մարդիկ են, որ լինելով հին ժամանակներում աշխատած մարդիկ` նոր ժամանակներում փոխել են իրենց քաղաքականությունը»,- հավելեց վարչապետը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: