Ջրայինի նոր ղեկավարը կոմիտեի հաշվին ընտանեկան բիզնե՞սն է ծաղկեցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն են դիմել Ջրային տնտեսության պետական կոմիտեի մի խումբ աշխատակիցներ`արտառոց գանգատով։

Պարզվում է` կոմիտեի նոր նախագահը` Ինեսսա Գաբայանը, նոր բարքեր է սահմանել։ Ըստ մեզ դիմած աշխատակիցների` նա ամուսնու` Գրիգոր Գաբայանի հետ որոշել է կոմիտեի միջոցով ընդլայնել սեփական բիզնեսը։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի`Ջրային կոմիտեի նոր ղեկավար Ինեսսա Գաբայանի հարազատները ներգրավված են հիդրոէներգետիկ բիզնեսում, նրանք ընկերություններ ունեն Հայաստանում, Ուկրաինայում եւ Բուլղարիայում: Նորանշանակ պաշտոնյայի ամուսինը՝ Գրիգոր Գաբայանը, երեւանյան «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի սեփականատերն է:

Եվ ահա, ըստ նույն տեղեկությունների` Գաբայան ամուսինները կոմիտեն օգտագործում են ի շահ իրենց նպատակների։ Ավելին, ասում են` Գրիգոր Գաբայանն է կնոջ փոխարեն որոշումներ կայացնում. օրվա մեծ մասն էլ կնոջ աշխատասենյակում է ամցկացնում։ Արդյունքում` աշխատակիցները չեն կարողանում իրենց ղեկավարի հետ համագործակցել, կոնտակտի դուրս գալ։

Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը մեկնաբանություն խնդրեց կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանից, ով ի պատասխան մեր հարցի, նշեց. «Այս պահին բոլոր աշխատողներն իրենց տեղերում են և աշխատում են։ Գուցե դժգոհ աշխատակիցներն անձնական խնդիրներ ունեն…

Ինչ վերաբերում է տիկին Գաբայանի ամուսնուն, կարող եմ ասել, որ այս ողջ ընթացքում ես դեռ նրան չեմ տեսել այստեղ»։




Լրահոս