Ելիսեյան պալատի ներկայացուցիչը հուլիսի 20-ին Agence France-Presse գործակալությանը հայտնել Է, որ Ֆրանսիայի նախագահի վարչակազմում ձեռնարկվում են Ալեքսանդր Բենալյայի հեռացումը նախապատրաստելու քայլեր: Նախագահի կաբինետի այդ աշխատողն, ինչպես վկայում են զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերը, ծեծել Է մարդկանց մայիսմեկյան ցույցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սկսված Է Բենալյայի պաշտոնից արձակման ընթացակարգը»,- հայտնել Է նախագահի վարչակազմի ներկայացուցիչը: Միեւնույն ժամանակ Փարիզի դատախազությունը, որը նախնական հետաքննություն Է վարում, հուլիսի 20-ին հայտնել Է, որ Բենալյան ձերբակալված Է եւ կալանքի տակ Է վերցված:
Խոսքը վերաբերում Է Ֆրանսիայի նախագահի կաբինետի աշխատակից Ալեքսանդր Բենալյային, որը եղել Է ոստիկանության այն աշխատակիցների շարքերում, որոնք Փարիզում ապահովում Էին մայիսմեկյան ցույցի անվտանգությունը, քանի որ զբաղեցնում Էր Ելիսեյան պալատի կողմից միջոցառումներ անցկացնելիս անվտանգության ապահովման հարցերի պատասխանատուի պաշտոնը: Տեսանյութի համաձայն՝ Բենելյան հարձակվել Է ցուցարարների մեկի վրա եւ ծեծել նրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: