Դեմքը պաշտպանելու համար նախատեսված SPF-ով խոնավեցնող քսուք
Ի՞նչ եք կարծում, բավական է միայն քսել լոսյոն կամ կրեմ, որն ունի բազմաթիվ հատկանիշներ, այդ թվում` պաշտպանությունը ուլտրամանուշակագույն ճառագայթներից` մինչ արևի ճառագայթների տակ հայտնվելը: Դեմքի մաշկի խնամքի համար նախատեսված այն կրեմների վերջին հետազոտությունները, որոնք համարվում են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար նախատեսված ամենահայտնի միջոցները, ապացուցում են, որ տասից միայն մեկն է, որ պարունակում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ֆիլտրեր, որոնք արդյունավետ կերպով պաշտպանում են մաշկը: Դեմքը խնամող շատ արտադրանքներ պարունակում են պահանջվող նյութերի միայն մի մասը, որոնք բավարար չեն և չեն կարող պաշտպանել մաշկը լիովին: Հետևաբար, մինչ արևի ճառագայթների տակ հայտնվելը խորհուրդ է տրվում մաշկին քսել հատուկ միջոցներ, որոնք նախատեսված են ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար:
Լավագույն տարբերակն այն է, որ օգտագործեք պաշտպանության առավելագույն աստիճան ունեցող արտադրանք
Չկա այնպիսի կրեմ, որը 100%-ով արդյունավետ լինի մաշկը արևայրուքի ժամանակ պաշտպանելու համար: Շատ կանայք, որոնք 30 տարեկանն անց են, կարիք չունեն պաշտպանիչ հատկություն ունեցող կրեմի: Սակայն եթե ձեր մաշկը շատ զգայուն է, և դուք օգտագործում եք հակաարևայրուքային լոսյոն ոչ բավարար հաճախականությամբ (քսուքն անհրաժեշտ է քսել ամեն երկու ժամը մեկ), ձեր մաշկը վնասելու հավանականությունը կմեծանա: Եթե դուք դեղ եք խմում, ապա պիտի խորհրդակցեք բժշկի հետ, որպեսզի պարզեք, թե արդյոք տվյալ դեղը ձեր մաշկը ավելի զգայուն է դարձնում ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Դրանք կարող են լինել դեղեր, որոնք կարգավորում են արյան ճնշումը և հակաբիոտիկներ:
Արևից պաշտպանող քսուքները կարող են ավելացնել մելանոմայի առաջացման վտանգը
Ժամանակ առ ժամանակ ԶԼՄ-ները գրում են այն մասին, որ արևից պաշտպանող քսուքները, որոնք ունեն բարձր պաշտպանիչ ցուցանիշ, շատ վտանգավոր են մեր մաշկի համար: 90-ականների սկզբին ուլտրամանուշակագույն ճառագայթների ֆիլտրերի (որոնք պաշտպանում են ուլտրամանուշակագույն B ճառագայթներից) շուրջ հետազոտություն է կատարվել ԱՄՆ-ում: Այդ ժամանակ A ճառագայթները համարվում էին ոչ այնքան կարևոր: Երբ բացահայտվեց, որ A ճառագայթներն ավելի վտանգավոր են, արտադրողներն սկսեցին արևից պաշտպանող քսուսքների մեջ ավելացնել ֆիլտրեր, որոնք կարող էին պաշտպանել երկու տեսակի ճառագայթներից` դրանով նվազեցնելով մելանոմայի առաջացման հավանականությունը:
Եթե դուք փոքր ժամանակից սովոր եք արևառ լինելուն, ապա դա նշանակում է, որ ձեր առողջությունն արդեն տուժել է
Ավստրալացի մասնագետները անց են կացրել հետազոտություններ (այս հիվանդությունը շատ է տարածված Ավստրալիայում), որոնք հաստատում են, որ արևից պաշտպանվելու համար նախատեսված քսուքներ օգտագործելը կարևոր է անկախ ձեր տարիքից, և երբեք ուշ չէ դրանք օգտագործելը:
Շատ կանայք ալերգիա ունեն արևի ճառագայթներից, և հատուկ միջոցները չեն կարող օգնել նրանց
Իրականում արևի ճառագայթներից ալերգիա ունանելը շատ տարածված է: Սակայն բազմաթիվ տեստերն ու փորձարկումներն ապացուցում են, որ այն միջոցների կիրառումը, որոնց պաշտպանական SPF գործոնը ամենաքիչը 30 է, օգնում է խուսափել ալերգիկ ցաներից: Եթե դուք սկսեք օգտագործել դրանք ալերգիայի նշանները նկատելուց հետո, ապա ձեզ կօգնեն այն գելերը, որոնք ունեն հակագիստամինային հատկություններ, իսկ հակագիստամինային դեղամիջոցները շատ օգտակար են տվյալ պարագայում: